Ալավերդու պատկերասրահ
Ալավերդու պատկերասրահը Հայաստանի Ազգային Պատկերասրահի մի մասնաճյուղ է։ Պատկերասրահը հայնի է իր գործերի բազմազանությամբ։ Այն բացվել է դեռևս 1987թ-ին, իսկ վերջին վերաբացումը եղել է 2009թ-ին և ունեցել է «Հայկական բնանկարը» խորագիրը կրող ցուցահանդեսով։
Մասաճյուղում ներկայացված է 29 թանգարանային առարկա։ Ցուցադրության մեջ կարելի է տեսնել Սեյրան Խաթլամաջյանի, Արփենիկ Նալբանդյանի, Լուսիկ Ագուլեցու, Ռուբեն Շահվեդյանի և այլ նկարիչների գործեր։ Ցուցադրությունները լինում են մշտական և ժամանակավոր։
Մշակութային կյանքից պատկերասրահը ետ չի մնում, մասնակցում է միջազգային փառատոններին։ Կազմակերպվում են կրթական գործունեություններ։
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 11:00-17:40
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիայի արժեքը հայերեն 1000 դրամ է։
Էքսկուրսիայի արժեքը ռուսերեն 1500 դրամ է:
Մուտքի տոմս - 1000 դրամ
Մանկական/թոշակառու/ուսանողական տոմս՝ 500
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է։